Աստանան ցանկանում են վերանվանել Նուրսուլաթ կամ Նազարբաև

15Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Քուանիշ Սուլթանովն առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան Նազարբաևի անունով՝ կամ Նուրսուլթան կամ Նազարբաև:

Իր նախաձեռնության մասին նա հայտարարել է հանրապետության օրենսդիր մարմնի երկու պալատնրի համատեղ նիստի ընթացքում: Նա իր առաջարկությունը հիմնավորել է պետականության կառուցման գործում Նազարբաևի ունեցած ավանդով: Ընդ որում, ցանկանում են, որ ավանդի մասին ամրագրվի նաև երկրի մայր օրենքում:

«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, այս պատգամավորի առաջարկությանը աջակցություն են հայտնել մի քանի այլ խորհրդարանականներ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *