Ուկրաինայի նախարարը պահանջում է վերահուղարկավորել Ստեփան Բանդերայի աճյունը

default-91Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարար Վլադիմիր Օմելյանը առաջարկում է Ուկրաինա տեղափոխել արտասահմանում թաղված հայտնի ուկրաինացիների աճյունները՝ այդ թվում Ուկրաինական ազգայնականների կազմակերպության առաջնորդ Ստեփան Բանդերայինը։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայտնի ուկրաինացի գրող Ալեքսանդր Օլեսի ու նրա կնոջ աճյունները արտաշիրիմումից հետո տեղափոխվել են Չեխիայի գերեզմանների դեպոզիտարիում, մինչեւ գրողի՝ Կանադայում բնակվող ազգականները կորոշեն նրանց վերջնական հուղարկավորության հարցը։ «Նրանք պետք է տուն վերադառնան։ Դորոշենկոն, Գոլովատին, Օլեսը, Բանդերան, Շուխեւիչը,Կոնովալեցը,Սկորոպադսկին, Պետլյուրան, Վիննիչենկոն․․․»,- գրել է Օմելյանը Facebook սոցցանցի իր էջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *