Հովսեփ Սիմոնյանը խանդով է լցվել այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը գյումրեցիների կողմից ջեմ ընդունելության արժանացավ

2411490121482823127Գագիկ Ծառուկյանի Գյումրի կատարած այցը տարատեսակ օբյեկտիվ և սուբյեկտիվ գնահատականների արժանացավ: Սակայն ազնիվ լինելու համար նշենք, որ սա առաջին դեպքը չէր, երբ Գագիկ Ծառուկյանն իր այցի շրջանակներում նեցուկ եղավ գյումրեցուն և առհասարակ նա իր յուրահատուկ սերն ու հարգանքը բազմիցս է իցույց դրել գյումրեցի ժողովրդի նկատմամբ: Մարդիկ, ովքեր քաղաքականանացնում են նմանատիպ իրադարձությունները, թող մի պահ ուշքի գան և հասկանան, որ տանջված ժողովրդի նյարդերի հաշվին կեղտոտ խաղեր սկսելը արժանավեյել չէ: Այն ինչ Գագիկ Ծառուկյանն է արել, անում և դեռ շարունակում է անել գյումրեցու համար, դա անգնահատելի օգնություն է աղետի գոտու ժողովրդին: Այս համատեքստում կարծես թե նախանձ, քաղաքական իմպոտենտենրին անգամ վայրահաչելու տեղ չի մնացել, սակայն բոլորից առաջ ընկնելով, գյումրեցիների ջերմ ընդունելությունը այլ շվաքի ներքո ներկայացնելու նպատակով կարծիք է հայտնել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Հասկանալի է, որ մարզպետի սահմանափակ մտահորիզոնը ունակ չէ ընկալել անկեղծ, անշահախնդիր վերաբերմունքն ուղղված դեպի գյումրեցի ժողովուրդը, սակայն օգտագործել ժողովրդի սոցիալապես անապահով վիճակը սեփական ամբիցիաները բավարարելու համար անմարդկային դրսևորում է, որը հարիր չէ մարզպետին: Մարզպետը, ով իր գործունեության ողջ ընթացքում մատը մատին չի տվել՝ գյումրեցիների հոգսերն ու խնդիրները ինչ-որ չափով թեթևացնելու համար, այսօր իրեն իրավունք է վերապահում գյումրեցիների «թասիբին» կանգնել: Գյումրեցին իր վերաբերմունքով, հարգանքով արդեն իսկ ցույց է տվել, թե ում որքան է գնահատում, երևակայի սա էր պատճառը, որ Հովսեփ Սիմոնյանը խանդով է լցեվլ այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը գյումրեցիների կողմից ջեմ և աննախադեպ ընդունելության արժանացավ: Թերևս արդարացի է, երբ գնահատվում է սրտացավ և անշահախնդիր օգնելու ցանկությունը, իսկ թե ինչ նպատակ է հետապնդում մարզպետի ոչ օբյեկտիվ գնահատականը կապված դրա հետ, տարբեր պատճառներ կարող է ունենալ, սակայն դրանցից և ոչ մեկը չի կարող տեղավորվել մարդկայնի արժանապատվություն ենթադրող տիրույթում: Սիմոնյանը այլոց բարի գործերը չարախոսելու փոխարեն, լավ կանի հասնի նրան, որ իր իսկ ղեկավարած մարզում գոնե ճանաչեն իրեն, որպես մարզպետ, իսկ նմանատիպ դրսևորումները հաստատ իշահ նրա կարիերայի և ճանաչողության չեն ուղղված, ընդհակառակը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *