ՀՀ օմբուդսմենն ու ՄԱԿ-ի հաձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ համաձայնագիր են ստորագրել

default-722016 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հաձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն ստորագրեցին 2017 թվականին նախատեսվող «Հայաստանում փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Կողմերի միջեւ ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում:

Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում Հայաստանի առջեւ ծառացած փախստականների ընդունման հետ կապված զգալի մարտահրավերները՝ այս ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ՄԱԿ ՓԳՀ-ի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջեւ առավել վաղ հաստատված համագործակցությունը Հայաստանում տեղահանված բնակչության պաշտպանության հարցում:

 Ծրագրով կարեւորվում է Մարդու իրավունքների պաշտպանի եւ աշխատակազմի դերը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների՝ այլ նաեւ Հայաստանում պաշտպանություն հայցող տեղահանված բնակչության պաշտպանության հարցում: Համագործակցությունը, մասնավորապես, կիրականացվի հետեւյալ ոլորտներում՝

ա) Հայաստանում ազատությունից զրկման վայրերում գտվող փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության իրավիճակի ուսումնասիրություն,

բ) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում,

գ) Պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *