Beeline-ը անժամկետ երկարաձգել է «My Beeline Armenia» բջջային հավելվածը եւ կրկնակի ավելացնում ծավալը

defaultBeeline-ը հայտարարում է «My Beeline Armenia»  բջջային հավելվածով տրամադրվող «Mega 500+» շարժական ինտերնետ ծառայության անժամկետ երկարաձգման մասին: «Mega 500+» ծառայությունը հավելվածով միացնելու դեպքում բաժանորդները կստանան գերարագ  ինտերնետի կրկնակի ծավալ:

«Mega 500+» շարժական ինտերնետի ծառայության բաժանորդները կշարունակեն  օրական ստանալ 1000 ՄԲ ծավալով գերարագ ինտերնետ՝ 500 ՄԲ փոխարեն։ Ծառայության արժեքը մնում է անփոփոխ՝ 150 դրամ օրավարձով:

 «Mega 500+» ծառայությունը կարելի է միացնել My Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով` «Հատուկ առաջարկ» բաժնից կամ անձնական գրասենյակից (հավելվածի բջջային կամ վեբ տարբերակով app.beeline.am ):

«Մենք աշխատում ենք մեր բաժանորդների համար թվային ոլորտում ստեղծել ավելի շահավետ առաջարկներ ու հարմար պայմաններ: Այսուհետ  «Mega 500+» ծառայությունը կգործի անժամկետ, ինչը մեր բաժանորդների ակտվության արդյունքն է: Կցանկանայի նշել, որ վերջերս My Beeline Armenia բջջային հավելվածում ստեղծել ենք հնարավորություն պատվիրել սմարթֆոններ ոչ միայն կանխիկ, այլ նաեւ ապառիկ գնման եւ անվճար առաքման պայմանով: Եվս մեկ առաջարկ, որը նպատակ ունի խնայել մեր բաժանորդների ժամանակը, իսկ Beeline թվային աշխարը դարձնել էլ ավելի պարզ եւ հարմար», — նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«My Beeline Armenia» հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում, սակագնային փաթեթի եւ միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կատարել առցանց վճարումներ եւ eShop-ի միջոցով պատվիրել SIM-քարտ, սմարթֆոն կամ մոդեմ։ «My Beeline Armenia» հավելվածը հասանելի է նաեւ վեբ տարբերակով` app.beeline.am հղումով։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *