Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանն էր: Արոնյանը դասական առաջին պարտիայում մրցում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները պարտիայի 20-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը:
Դասական երկրորդ պարտիան կկայանա սեպտեմբերի 7-ին: