Վարչապետը 22 օրենք «ճխտել» է մեկ արտահերթի մեջ. Լևոն Զուրաբյան

0

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կառավարության նախաձեռնությամբ կազմակերպվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Նիստի սկզբում ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ում կարծիքով կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստի հրավիրումը 22 օրինագծով ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ փոփոխությունների մասին խոսակցությունները դատարկություն են և, նոր վարչապետն իր նախորդների նման խորհրդարանը շարունակում է դիտարկել որպես կամակատար և դակիչ մարմին:

«Եթե կային սահմանադրական պահանջներ կառավարության ձևավորման հետ կապված՝ կարելի էր արտահերթ նիստ հրավիրել միայն այդ հարցով և ոչ թե 22 օրենք «ճխտել» այս արտահերթի մեջ, ինչը բացառում է օրենքների պատշաճ քննարկումը, առավել ևս, որ հոկտեմբերի 2-ում ՏԻՄ ընտրություններ են և պատգամավորները զբաղված են ընտրարշավով»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Գալուստ Սահակյանն ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի ասաց, որ դա միայն իր կարծիքն է, համենայնդեպս, խորհրդարանի մեծամասնությունն այն չի կիսում:

«Սա շատ կարճ տևող արտահերթ է և բերել տեղական ընտրությունների հետ կապել, չեմ կարծում, նորմալ իրավիճակ է»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *