Եվրոպայի լավագույն սոմելյեն հավանել է հայկական գինին

timthumb (27)Եվրոպայի 2000 թվականի լավագույն սոմելյե, Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասը, որի մասնակցությամբ օրերս Երևանում անցկացվել է հայկական գինիների համտես և վարպետության դասընթաց, իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով նրա որակը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հայաստանն ինձ համար հետաքրքիր երկիր է, քանի որ այն գինու ծննդավայրերից մեկն է՝ հարուստ ավանդույթներով և պատմությամբ: Հայկական գինիները միջազգային շուկայում կարող են ուրույն տեղ զբաղեցնել՝ շնորհիվ խաղողի տեղածին սորտերից պատրաստվող տեսակների»,-նշել է սոմելյեն:
Ֆրանկ Թոմասը Հայաստան է ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «Dynamic Development Group International» կազմակերպության, «TOVMASYAN Exceptional Food and Beverage», «Ֆայնֆուդ» և «Վելֆյուժն »ընկերությունների աջակցությամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական, գյուղատնտես Արմեն Մեհրաբյանի հրավերով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *