77 կողմ, 17 դեմ. Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

timthumb (7)

Ազգային ժողովում բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Նրա օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 17:

Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

Ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *