77 կողմ, 3 դեմ. Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունից

timthumb (6)

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունից: Նա 2 ամսով կկալանավորվի:

Հենց նոր Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց Մանվել Գրիգորյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝

ԱԺ 104 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր: Նրանցից 77 կողմ է քվեարկել հարցին, 3 պատգամավոր դեմ է Մանվել Գրիգորյանին անձեռնամխելիությունից զրկելուն: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Արդեն տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովին ներկայացրեց փաստական հանգամանքները և կալանավորման որոշման հիմքը և միջնորդեց կալանավորել պատգամավորին:

Հարցի քվեարկությունը սկսվեց 12:30-ին և ավարտվեց 13:00-ին:

Քրեական հետապնդում իրականացնելու եւ անձեռնմխելիությունից զրկելու հարցերն, ըստ ընթացակարգի, կատարվում են առանձին-առանձին:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն ամփոփեց քվեարկության արդյունքները, ըստ այդմ՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ  քրեական հետապնդում իրականացնելու հարցի քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավորից 85-ը:

ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 81, դեմ՝ 3, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու հարցի քվեարկությունը սկսվեց 13:30-ին և տեւեց 30 րոպե:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *