Արծվիկ Մինասյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Բնապահպանության նախարար. Աղվան Վարդանյան

0

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Բնապահպանության նախարարի պաշտոնը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մենք երկար, տեւական հանդիպում ենք ունեցել վարչապետի հետ, քննարկել ենք առկա հնարավոր բոլոր հարցերը, նրա համար կարեւոր են տնտեսական բլոկի բարեփոխումները: Վարչապետը նոր նախարարությունում պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող անձի»,-ասաց Աղվան Վարդանյանը՝ դրական գնահատելով Արծվիկ Մինասյանի կարողությունները Բնապահպանության նախարարության գործառույթներն իրականացնելու հարցում:

Նա նշեց, որ դաշնակցականների համար կարեւոր է ոչ թե նախարարների հստակ թվաքանակ ունենալը, այլ առաջադրված խնդիրների լուծումը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *