Ֆրանսիացիները ժամացույց են թողարկել ուշանալ սիրողների համար

pic_1fe9f6ee323c1671511598290bbb2a8fՖրանսիական colette կոնցեպտուալ հանրախանութը MAD Paris նորաձևության սրահի հետ թողարկել է Rolex Milgauss ժամացույցի իր տարբերակը։

Այս ժամացույցով հնարավոր չէ հստակ ժամն իմանալ, քանի որ բոլոր թվերը խառն են դասավորված։ Բացի այդ այն զարդարված է «Who cares I’m already late» գրությամb («Ինչ տարբերություն, ես արդեն ուշացել եմ»)։ Ժամացույցի համար հիմք է հանդիսացել Rolex Milgauss-ը։ Վայրկյանի ցուցիչը, ինչպես մյուս մոդելներում, ունի կայծակի տեսք։

Թողարկվել է ժամացույցի 5 օրինակ, որոնք ամբողջությամբ վաճառվել են colette հանրախանութի պաշտոնական կայքի միջոցով։ Ժամացույցի արժեքը կազմել է 17․5 հազար եվրո։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *