Ովքեր են ֆինանսավորելու Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը

timthumb (28)Այսօր Զարուհի Փոստանջյանը հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ստեղծում է մի նոր կուսակցություն, որի շարժիչ ուժը լինելու են սփյուռքում ապրող մեր հայրենակիցները:

Ըստ բանախոսի՝ երկրում առկա ծայրահեղ ծանր դրությունն ու իշխանությունների կողմից դրսևորվող վարքագիծը դարձել են առիթ՝ համախմբելու ողջ սփյուռքի ներուժը: «Կա փորձագետների խումբ, նրանց կողմից կատարվել է վերլուծություն և՛ Ապրիլյան պատերազմի, և՛ Սասնա ծռերի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ, տրվել է հստակ եզրակացություն՝ կատարվածն ուղղակի հրաբխի ժայթում էր»: Հարցին, թե ովքեր են ներգրավված այդ փորձագիտական խմբում, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ այս պահին անուններ չի կարող հնչեցնել, բայց որ կատարվածը հրաբխի ժայթքում էր և հրաբուխն արդեն աշխատանքի մեջ է, դա փաստ է:

Զարուհի Փոստանջյանը նաև հավելեց, որ իր և իր թիմակիցների կողմից ստեղծված միավորումը, որը դառնալու է կուսակցություն, ՀՀ-ում հիմնադրվելուց հետո իր գործունեությունն է ծավալելու նաև սփյուռքում. «ՀՀ-ում հիմնադրվելուց հետո մեր կուսակցությունը կծավալվի սփյուռքում: Այս պահին թեև ֆինանսավորման խնդիրներ չունենք, բայց սփյուռքի տնտեսապես անկախ շատ հայեր պատրաստ են իրենց վրա վերցնել նաև ֆինանսավորման հետագա հարցերը»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *