Ռուսաստանում քրեական աշխարհը ղեկավարելու է «օրենքով գողերի կոալիցիան»

default2017 թվականին Ռուսաստանի հանցավոր աշխարհը սպասում է նոր «թիվ 1 գողին»՝ Զախարիա Կալաշովի փոխարեն, որը դրամաշորթության եւ հանցավոր խմբավորում ստեղծելու մեղադրանքով բանտում է: Ի տարբերություն քուրդ-եզդիներ «Շաքրո Մոլոդոյի» եւ «Դեդ Հասանի»՝ ռուսական կազմակերպված հանցավորության նոր ղեկավարներից մեկը կդառնա սլավոնական «օրենքով գողերի» ներկայացուցիչը:

Իրավապահ մարմիններում «Ռոսբալտի» աղբյուրը որպես «թիվ 1 գողի» կարգավիճակի հավանական թեկնածու նշել է ազդեցիկ «օրենքով գող» Վլադիմիր Տյուրինին՝ հայտնի «Տյուրիկ» մականունով, հավելելով, որ «գողական աշխարհի» առաջնորդի փոփոխությունը խոստանում է առանց արյունահեղության անցնել:

 Ընդ որում՝ «Տյուրիկը» «գողական աշխարհը» միայնակ չի կառավարելու: Քրեական շրջանակներում ներկայում փորձում են լուծել «իշխող կոալիցիա» ստեղծելու հարցը, որում, նրանից բացի, կներառվեն ազդեցիկ «օրենքով գողեր» Լաշա Շուշանաշվիլին («Լաշա Ռուսթավսկի»), Պլեգ Շիշկանովը («Շիշկան») եւ «Դեդ Հասանի» կլանի ազդեցիկ անդամներից Յուրի Պիչուգինը («Պիչուգա»):

Նման կոալիցիայի ստեղծման նախադրյալները ձեւավորվել են դեռեւս 2016 թվականի նոյեմբերին, երբ Զախարիա Կալաշովի գրեթե ամբողջ շրջապատը հեռացավ Ռուսաստանից:

ասկանալով, որ իրենց ղեկավարն այնքան էլ շուտ չի հայտնվի ազատության մեջ՝ երկրից հեռացան «օրենքով գողեր» Դավիթ Օզմանովը («Դաթո Կրասնոդարսկին»), Նոդարի Ասոյանը («Նոդար Ռուսթավսկին»), Շալվա Օզմանովը («Կուսո»), Արա Մուրադյանը («Արա Արմավիրսկի»), ինչպես նաեւ «Շաքրո Մոլոդոյի» հետ ֆինանսական հարաբերություններ ունեցող ստվերային գործարարներ:

Հայտնի է, որ «թիվ 1 օրենքով գողի» թափուր տեղի համար բանակցություններ են անցկացվել «սլավոնական կլանի» ներկայացուցիչ Ալեքսեյ Պետրովի («Պետրիկ») եւ Օլեգ Շիշկանովի («Շիշկան») միջեւ, սակայն երկուսն էլ հրաժարվել են՝ աջակցություն հայտնելով «Տյուրիկին»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *