Բիլ Գեյթսը Դոնալդ Թրամփի հետ խոսել է ինովացիաների մասին

1x-1Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը պատմել է Դոնալդ Թրամփի հետ ունեցած կարճ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նա ԱՄՆ նորընտիր նախագահին ներկայացրել է կյանքի տարբեր ոլորտներում ինովացիայի կարևորությունը, հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալությունը նշում է, որ խոսափողի մի կողմում գտնվել է մի մարդ, որն իր կարողության հսկայական մասը ներդրել է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու համար, իսկ մյուս կողմում՝ մարդ, որն այդ փոփոխությունները խաբեություն է համարում։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել շուրջ 2 շաբաթ առաջ և տևել է 8 րոպե։

«Գլխավոր բանը, որ ես ասել եմ այն է, որ ինովացիաներ կարելի է ներդնել ոչ միայն էներգետիկայում, այլ նաև բժշկությունում և կրթությունում։ Ես ասասցի նաև, որ նման տեխնոլոգիաների զարգացումը կօգնի ԱՄՆ-ի լիդերությանը»,-ասել է Գեյթսը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *