Ավելի քան 120 մլն դոլարի ներդրում

timthumb

Տարիներ շարունակ Երևանի կենտրոնում կիսակառույց տեսքով կանգնած նախկին «Դվին» հյուրանոցը մեր աչքի առջև կառուցապատվում է և առաջիկայում այն վերածվելու է Երևանի ամենամեծ և շքեղ հյուրանոցներից մեկը: Գործարար Արտակ Թովմասյանը հսակայական ներդրում է կատարում՝ ավելի քան 120 մլն դոլար վերակառուցելու և մոդեռն, շքեղ հյուրանոց նվիրելու Երևանին, որը նախնական տվյալներով կոչվելու է «Հայաստան հյուրանոց» (չի բացառվում, որ հյուրանոցի կառավարումը հանձնվի համաշխարհային հեղինակավոր ցանցերից մեկին):

Պարոն Թովմասյանի նման ծավալի ներդրումը Հայաստանում իսկապես արժանի է շնորհակալության, քանզի ակնհայտ է , որ նման ներդրումները միայն բիզնես նպատակ չեն հետապնդում (նման ծավալի ներդրումներ հետ բերելը երկար տարիների գործընթաց է և միշտ չէ, որ բիզնեսի տրամաբանությամբ արդարացված է) և Հայաստանից դուրս հարստացած մեր հայորդիները, ինչպիսին է, օրինակ՝ Արտակ Թովմասյանը, նման ներդրումներով նախ և առաջ խնդիր են դնում աջակցելու Հայաստանի տնտեսությանն ու աշխատատեղեր ստեղծելուն:

Ես իսկապես շնորհակալ եմ նման հայորդիներին…

Ի դեպ, կառուցվող «Հայաստան հյուրանոցը» իսկապես շքեղ, մոդեռն, բայց երևանյան կոլորիտ պարունակող շինություն է լինելու , որը Հայաստան այցելող շատ և շատ տուրիստների աչքերում բարձրացնելու է Հայաստանն ու Երևանը:

Մենուա Հարությունյանի գրառումը

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *