Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն. Լ Տեր-Պետրոսյանի ելույթի տողատակերը.

arm148196587156Ընդհամենը մի քանի օր է անցել ՀԱԿ համագումարից, սակայն ՀԱԿ առաջնորդ Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթի մի շարք շեշտադրումներ մինչ օրս քննարկման առարկա են հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում: Ելույթիամենասկզբում Տեր-Պետրոսյանը մատնանշեց բոլորիս քաջ հայտնի այն փաստը, որ սոցիալական ծանրագույն վիճակի, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է՝ պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը: Ցավոք սրտի ՀԱԿ առաջնորդը իր ելույթում չխոսեց այդ բացասական երևույթների առաջացման ակունքների մասին, որոնք, ինչպես բոլորին քաջ հայտնի է , մեր երկրում արմատ են գցել դեռևս իր կառավարման տարիներից: Մեր հասարակական-քաղաքական համակարգում այդ երևույթների առաջացմանը երևէ կերպ չխոչընդոտած մարդիկ, այժմ քննադատում են դրանք և անգամ արմատախիլ անելու լուծումներ առաջարկում:

Ըստ Տեր-Պետրոսյանի այն կարեւորագույն խնդիրը, որը շատ ավելի ուժեղ վիճակում կարող էինք լուծել 18 տարի առաջ, այժմ հարկադրված ենք լուծել անհամեմատ թուլացած վիճակում։ Այս խոսքերը իհարկե ուղղված են այն ուժերին, որոնք 18 տարի առաջ կասեցրին մեր երկրի ՛՛ փայլուն զարգացումը՛՛ և թույլ չտվեցին Տեր-Պետրոսյանին ավարտել սկսածը: Իսկ այժմ ըստ նրա՝ ունեք այն ինչ ունեք.

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, ՀԱԿ առաջնորդը քննադատեց ներկայիս իշխանությունների որդեգրած ապակառուցողական մոտեցումը և իրեն բնորոշ մարգարեությամբ փաստեց, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման բանալին Մոսկվայի ձեռքում է, իսկ արևմուտքը լոկ դիտորդի դերում է: Չնայած դրան . ՀԱԿ առանորդը կոչ արեց իշխանություններին մշակել հակամարտության կարգավորման նոր մոտեցում, առաջարկելով նաև իր տեսլականները: Միևնույն ժամանակ Տեր –Պետրոսյանը չլուսավորեց հանրությանը ՝ հակամարտության լուծման բանալին մեր ձեռքը վերդարձնելու ուղղիների մասին, առանց ինչի թերևս մենք էլ ենք հայտնվում լոկ դիտորդի դերում..

Տեր-Պետրոսյանը իր ելույթում նաև պատմական էքսկուրս կատարեց ամազոնուհիներից մինչև Չինգիզ խան՝ ապացուցելու համար որ ազգովի ֆիդայի դառնալու կարիք չկա և ՛՛ազգ-բանակ՛՛ կոնցեպցիան մեր պարագայում կիրառելի չէ, քանի որ երկրում բացակայում են անհրաժեշտ մարդկային և նյութական
ռեսուրսները: Մեզ թերևս կարիք չկա խորանալու պատմության մեջ, որպեսզի հիշենք, թե երբ և ինչ պայմաններում ենք կորցրել այդ ռեսուրսները: Սակայն այդ մասին էլ ՀԱԿ առաջնորդը նախընտրեց լռել:

Մինչդեռ չվարանեց գովեստի խոսքեր հնչեցնել հարևան երկրի նախագահի հասցեին, վերջինիս բնորոշելով իբրև ՛՛ռացիոնալ մտածող պետական գործիչ՛՛, ինչով մեղմ ասած զարմանք և տարակուսանք առաջացրեց հասարակության մի ստվար հատվածի մոտ: Թերևս սահմանամերձ գյուղերում յուրաքանչյուր օր երեխաներին ռմբակոծվող դպրոցներ տանող ծնողները, ռազմական հանցագործությունների վկա դարձած Թալիշի բնակիչները չկիսեն պարոն Տեր- Պետրոսյանի նման կարծիքը: Իսկ գուցե արժե՞ մեկ օր ապրել այնտեղ և նոր միայն  գնահատել Իլհամ Ալիևի ռացիոնալության աստիճանը…

Տեր –Պետրոսյանի ելույթում նոր շեշտադրումներ սպասողները թերևս փոքր ինչ հիասթափված իրենց զգան: Այդ ամենը լսել եինք և բազմիցս: Չմոռանանք որ ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի ելույթը փաստացի նախընտրական ելույթ էր, հետևաբար լի պոպուլիզմով, քննադատությամբ , ՛՛այ որ մենք լինեինք, սենց չէր
լինի..՛՛ ոճի կշտամբական հայտարարություններով: Թերևս Տեր-Պետրոսյանի ամենավառ դրսևորված տաղանդներից է ՝ ասել ամեն ինչ՝ չասելով ոչինչ: Ըստ Տեր-Պետրոսյանի ազգի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր  Հենրիկ Մխիթարյանն է։ Վերջինս էլ թարսի պես վնասվածք է ստացել…

 

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *