«ՀԺ». Ռոբերտ Քոչարյանն ԱՄՆ-ում տուն է գնել եւ հիմնականում այնտեղ է բնակվում

default (48)«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բնակվում: Մամուլի հրապարակումների համաձայն, նա այնտեղ շքեղ տուն է գնել եւ կյանքի մեծ մասն ընտանիքով այնտեղ է անցկացնում:

Ի դեպ, կարծիք կա, որ նա Հայաստանից մեկնել է հատկապես այն պատճառով, որպեսզի ցույց տա, թե ընդհանրապես չի խառնվում ներքաղաքական եւ նախընտրական գործընթացներին: Հիշեցնենք, նրա անվան հետ է կապվում Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը: Կարծիք կա, որ Քոչարյանի հետ որոշակի քաղաքական պայմանավորվածություն ունեն նաեւ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ ուժ» կուսակցությունը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու

Եվ հեռու մնալով՝ Քոչարյանը չի ցանկանում վնասել այս ուժերին, քանի որ իր անունը բացասական ազդեցություն կարող է թողել սույն ուժերի վրա: Մենք փորձեցինք Ռոբերտ Քոչարյանի՝ ԱՄՆ-ում բնակվելու եւ ստվերային կերպով Հայաստանի ներքաղաքական կյանքին մասնակցելու վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, բայց վերջինս անհասանելի էր: Ի դեպ, Սողոմոնյանն օրեր առաջ հայտարարել էր, որ Քոչարյանը շուտով  խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցազրույց կտա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *