ԱՄՆ-ում Twitter-ի միջոցով հայտնաբերվել է 18 տարի առաջ ծննդատնից առևանգված նորածինը

1939449Հարավային Կարոլինա նահանգի ոստիկանները բացահայտել են վերջին 20 տարիների՝ ամենից մեծ աղմուկ բարձրացրած գործերից մեկը։ Կալիֆորնիայում Twitter-ի միջոցով հայտնաբերվել է Կամիա Մոբլին, ում նորածին ժամանակ 18 տարի առաջ առևանգել էին Ջեքսոնվիլի ծննդատնից։ Այս մասին փոխանցում է Daily Mail-ը։

Ինչպես գրում է պարբերականը՝ այդ ողջ ընթացքում աղջիկն ապրել է իրեն առևանգողի հետ և համարել նրան իր մայրը։ Հանցագործը՝ 51-ամյա Գլորիա Ուիլյամսը, գողացված երեխայի համար կազմել էր կեղծ փաստաթղթեր, սակայն կեղծ թղթերում նրա ծննդյան ամսաթիվը նույնն էր մնացել։ Դա էլ հիմք է տվել ոստիկաններին ենթադրելու, որ իրենց առջև «գողացված նորածինն» է։

Այն բանից հետո, երբ ԴՆԹ-թեստը հաստատել է իրավապահների ենթադրություները, Ուիլյամսի դեմ առևանգման մեղադրանք է առաջադրվել։ Կամիան դեռևս ընտանիք վերադառնալու ցանկություն չի հայտնել։ Համապատասխան ամերիկյան օրենսդրության՝ աղջկա վերամիավորումը հարազատների հետ կարող է տեղի ունենալ միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *