Ռւսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը փակ խորհրդակցություն կանցկացնի, որի ժամանակ կքննարկեն Սիրիայի իրադրությունը երկրի ամբողջ տարածքում կրակի դադարեցման ռեժիմ հայտարարելուց հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱԽ-ի խորհրդակցությունը տեղի կունենա բաց նիստից անմիջապես հետո, որի ընթացքում կքննարկվի 1995 թվականից Իրաքում անցկացվող «նավթ մթերքի դիմաց» ծրագրի առանձին դրույթների երկարացման մասին բանաձեւի նախագիծը: