Երդմնակալությունից առաջ Թրամփը ժողովրդականությամբ զիջում է նախորդներին

download-8Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստանձնել ԱՄՆ նախագահի լիազորությունները հունվարի 20-ին՝ վայելելով զգալիորեն քիչ ժողովրդականութուն, քան Բարաք Օբաման 4 տարի առաջ երդմնակալությունից առաջ։ Այս մասին են վկայում Gallup ինստիտուտի կողմից 1032 չափահաս ամերիկացիներին շրջանում անցկացված հարցման տվյալները։

Երդմնակալության նախապատրաստման գործընթացում Թրամփի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 40 տոկոսը, անբարենպաստ կարծիք է տիրում 55 տոկոսի մոտ։ Թրամփն առավել մեծ ժողովրդականություն է վայելում հանրապետականների շրջանում (82 տոկոս)։ Անկախ ընտրողների շրջանում նրա ժողովրդականության մակարդակը 33 տոկոս է, իսկ դեմոկրատների շրջանում՝ 8 տոկոս։

2009-ին Օբամայի վարկանիշը երդմնակալությունից առաջ կազմել է 78 տոկոս։

2001 թվականի հունարին Ջորջ Բուշ-կրտսերի ժողովրդականության մակարդակը կազմել է 62 տոկոս։ Բիլ Քլինթոնի հասցեին 1993 թվականի հունվարին՝ երդմնակալությունից առաջ, դրական է արտահայտվել հարցվածների 66 տոկոսը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *