Թրամփը 2020-ի նախագահական արշավի կարգախոս է գտել

default (74)ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականին իր ապագա արշավի համար կարգախոս է գտել՝ «Պահպանենք մեծ ամերիկան» (Keep America Great!): Այս մասին նա ասել է The Washington Post-ի հետ հարցազրույցում:

«Վստահ եմ, որ մենք այդպիսին կլինենք, դա շշմեցուցիչ կլինի: Դա միակ պատճառն է, որով ձեզ հետ կիսվում եմ»,- նշել է Թրամփը:

 Նա հարցազրույցի ժամանակ իր իրավաբանին խնդրել է նոր կարգախոսը գրանցել արտոնագրային գերատեսչությունում:

Ընտրություններին, որոնց արդյունքներով Թրամփը հաղթել է, նրա կարգախոսն էր՝ «Ամերիկան կրկին մեծ դարձնենք» (Make America Great Again): Միլիարդատիրոջ խոսքով՝ կարգախոսի գաղափարը մտահղացել է 2012-ի նոյեմբերի 7-ին, երբ հանրապետական Միթ Ռոմնին պարտվել է ներկայիս նախագահ Բարաք Օբամային:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *