ԱՄՆ-ում տոնի ընթացքում հրաձգության հետեւանքով 8 մարդ է տուժել

default (46)Ամերիկյան Մայամիում (Ֆլորիդա նահանգ) Մարտին Լյութեր Քինգի օրվա տոնակատարության ժամանակ հրաձգության հետեւանքով 8 մարդ է վիրավորվել, տուժածների թվում 5 անչափահաս կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով WSVN հեռուստաալիքը:

Անհայտ անձինք կրակ են բացել Մարտին Լյութեր Քինգի Հիշատակի այգում անցկացվող տոնի մասնակիցների ուղղությամբ: Տուժածներից մեկը՝ 20 տարեկան երիտասարդ, ծայրահեղ ծանր վիճակում է:

 Ոստիկանությունը 2 անձի է ձերբակալել, հանցագործության վայրում երկու միավոր հրազեն է հայտնաբերվել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *