Հայրենանվեր մտածելակերպը` պետականաշինության հիմք…

_MG_3553Ցանկացած պետության հարատևության հիմքում իրականում ընկած է մեկ բան` երիտասարդ սերնդի` սեփական հայրենիքի հանդեպ ունեցած պատկառանքն ու հավերժական արժեքներին հավատարիմ լինելու վճռակամությունը: Հայաստանի պարագայում, ինչ խոսք, առավել քան կարևորվում են այս արժեքները, քանի որ, հանդիսանալով պատերազմական վիճակում գտնվող երկիր` մենք առավել, քան մյուսները, ի սկզբանե պարտավոր ենք մեր սրտերում միշտ ջերմ պահել հայրենիքի նկատմամբ սերն ու անձնազոհությունը. մեզնից բացի՝ ոչ ոք Հայաստանը չի պաշտպանելու, չի շենացնելու ու վերջնական նպատակակետին չի հասցնելու:

Խորհրդարանական ընտրություններն այս իմաստով, պետք է նկատել՝ գերկարևոր են, ու խիստ կարևոր է նաև այն հարցը, թե հատկապես երիտասարդ սերնդից՝ ովքեր են հայտ ներկայացնում՝ մտնելու Ազգային ժողով ու դառնալու ժողովրդի ձայնը՝ ապագա խորհրդարանում: Իհարկե, գեղեցիկ խոսել կարող են շատերն ու պես-պես խոստումներ տալ բոլորն էլ ի վիճակի են, բայց ինչպես հայտնի է, գործն է, որ ունակ է ապացուցելու խոսքերի իսկությունը. չափազանց կարևոր է անձի նկարագիրն՝ այն, թե ինչ մարդկային հատկանիշներով է օժտված այս կամ այն անձը, մարդը, ով հայտ է ներկայացնում՝ արժանանալու ժողվրդի վստահությանը:

Հասարակական  գործիչ Մելիք Սաֆարյանը Մարտի 8-ի առթիվ կազմակերպված միջոցառմանը հանդիպել է Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Ադամ Սահակյանի, Արմենակ Ուրֆանյանի, Սասուն Մկրտչյանի և Սաշա Գալստյանի մայրերին և նոր նախաձեռնության սկիզբ դրել`ուղղված հերոսների փառքի տարածմանը և նրանց ընտանիքների մեծարմանը։

Միջոցառումն այս, թերևս, մի փորձ էր ևս մեկ անգամ փաստելու ամենքին, որ հայ զինվորն է պետության իրական հիմքը, պետականաշինության հիմնաքարը, ու որ երբեք՝ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում:

Եթե ցանկանում ենք ունենալ ներկա ու ապագա ժամանակների փորձությունների առջև ամուր կանգնած երկիր, պետություն, պետք է ընդամենը մեկ բան անենք. նոր սերնդին դարձնենք պետականամետ արժեքների իսկական կրողներ. այն մարդն, ով սեփական կյանքում որպես միակ չափանիշ է ընդունում սեփական կաշին՝ անտեսելով շրջապատի խնդիրներն ու հոգսերը, նա երբեք չի կարող նպաստել հայրենիքի կառուցմանն ու հզորացմանը. նա ավելորդ բեռ է բոլորի ուսերին:

_MG_3553

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *