Անխոս հարուստը. Վահագն Մախսուդյան

%d5%b6%d5%b6%d5%b6

Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե, հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ, ու երևի թե սրտատրոփ սպասում 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:

Lurer.comդիտակետում հայտնված հաջորդ պատգամավորն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանն է:

……………

Ծնվել է 1949թ.-ի մայիսի 3-ին՝ Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում:

1970թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: Ինժեներ-մեխանիկ:

1970-1971թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1970թ. եւ 1971-1975թթ. աշխատել է ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախարարության Մարտունու «Բեռնաուղեւորատար» ավտոտրանսպորտային ձեռնարկությունում՝ որպես գլխավոր ինժեների տեղակալ, 1975-1979թթ.՝ շահագործման բաժնի պետ, 1979-1986թթ.՝ գլխավոր ինժեներ, 1986-1989թթ.՝ ձեռնարկության տնօրեն, 1989-1994թթ.՝ «Մեքենայացման եւ էլեկտրաֆիկացման» ձեռնարկությունում՝ տնօրեն, 1994-2001թթ.՝ ՀՀ տրանսպորտի նախարարության Մարտունու «Բեռնաուղեւորատար» ավտոտրանսպորտային ձեռնարկությունում՝ տնօրեն, 2001-2007թթ.՝ «Մարտունու բեռնաուղեւորատար» ավտոտրանսպորտային ԲԲԸ գործադիր տնօրեն:

2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 19.06.2007-11.07.2008թթ.՝ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012թթ.՝ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

……

Նախ՝ հակիրճ պատգամավորի պատգամավորական գործունեության մասին:

Հակիրճ, որովհետև գրեթե ասելիք չկա:

2007-2012թթ. խորհրդարանում իր գործունեությամբ չփայլած Մախսուդյանը չի փայլատակել նաև վերջին 4 տարիներին: Թեպետ, մեղք արած կլինենք, եթե ասենք՝ նա ձկան պես անխոս է, ինչպես շատերը:

Պատգամավորը չի ալարել, 4 տարվա ընթացքում 1 ելույթ է ունեցել, 19 անգամ հարց տվել, 411 անգամ կողմ քվերակել և 118 անգամ էլ բացակայել՝ հակառակ դեպքում համոզված եմ, որ կողմերի թիվն ավելի մեծ կլիներ:

Պարոն պատգամավորը չի փայլել նաև օրենսդրական նախաձեռնություններով, կոշտ ու կոպիտ պահվածքով: Հա, ի դեպ, նա ժամանակ առ ժամանակ չի զլանում և պատասխանում է լրագրողների հարցերին: Իսկ հարցերը քիչ են, որովհետև իր պասիվության պատճառով/շնորհիվ նա մոռացվում է պարզապես:

Իսկ լրագրողներն հիշում են նրան, երբ խոսք է գնում օրենսդրի ունեցվածքի կամ էլ ազգակցական կապերի մասին:

Մախսուդյանը բավականին ունևոր գործարար է: Նա համարվոմւ է միլիոնատեր պատգամավոր: Ըստ պաշտոնական տվյալների՝ նրա ունեցվածքը գերազանցում է 8 միլիոնը: Եվ դա միայն պաշտոնական թվեր են և միայն վերաբերում են Վահագն Մախսուդյանին: Իսկ ինչպես հայտնի է, շատ ժամանակ, շատ մեծ փողեր ու կարողություններ գրանցվում են ոչ անմիջապես տվյալ անձի անունով, այլ ազգականների ու ընտանիքի:

Ի դեպ, ընտանիք ասելիս, անմիջապես հիշում ենք, որ դեռ 2013 թվականին պարզ դարձավ, որ ԱԺ-ում՝ որպես Վահագն Մախսուդյանի օգնական է աշխատում նրա որդին՝ Վահան Մախսուդյանը:Իհարկե անհասկանելի է, թե ինչ օգնության կարիք ունի անխոս պատգամավորը, բայց դե ինչու՝ ոչ: Պետական աշխատանքի է տեղավորել տղային, որն ունի մի շարք առավելություններ:
Ի դեպ, այս պատգամավորի դեպքում ազգակցական խաղերը սրանով չեն սահմանափակվում: Մախսուդյանը ԱԺ-ում է հայտնվել փեսայի՝ դստեր ամուսնու օգնությամբ, ով այս դեպքում «ԲԱՄՕ»-ի համասեփականատեր Հակոբ Մուրադյանն է:

Անի Սահակյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *