Ինովացիոն քաղաքականությունը տնտեսական աճի երաշխիքն է. Ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյան

dsc_0015

Առանց ինովացիոն քաղաքականության տնտեսական աճ ապահովելը անհնար է: Այդ  պատճառով կարեւոր է ինովացիոն էկոհամակարգի ստեղծումն ու հստակ իրականացումը, ասաց  տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը նոյեմբերի 15–ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Պետության կողմից ինովացիոն էկոհամակարգի ձեւավորմանը ուղղված բավականին լուրջ քայլեր եւ ներդրումներ են կատարվել՝ տեխնոլոգիական կենտրոնների հիմնադրման, ազատ տնտեսական գոտիների եւ  վենչուրային ֆոնդերի ստեղծման եւ գրանտային ծրագրերի իրականացման տեսքով, որոնք հանդիսանում են ինովացիոն էկոհամակարգի ենթակառուցվածքները», –ասաց նա:

Էմիլ Տարասյանի խոսքով, պետք է ապահովել վերը նշված ինովացիոն էկոհամակարգի ենթակառուցվածքների միջեւ կապը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարարը ինովացիոն էկոհամակարգը համեմատել է կենդանի օրգանիզմի հետ, որի արյունատար անոթները վերը նշված ենթակառուցվածքներն են: «Պետք է ապահովել այս ենթակառուցվաքների միջեւ կապը, որը կապահովի ինովացիոն գաղափարի շղթայի իրականացումը՝ հետազոտություններից մինչեւ պրոտոտիպի ստեղծում, արդյունաբերություն եւ իրացում» ,- հավելել է Էմիլ Տարասյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում «Հայաստան 20.18 — 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո կանցկացվի 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը:

Բիզնես ինովացիոն ֆորումին կմասնակցեն տեղական եւ միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *