«Քաղաքի կեսն արդեն չկա». Իտալիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով’ 01.36-ին) գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ’ 5.4 և 4.9 մագնիտուդներով:

Կա 6 զոհ, վնասվել են որոշ քաղաքներ, առկա է սողանքի առաջացման վտանգ:

Reuters-ը հայտնում է, որ Ամատրիչե քաղաքի քաղաքապետ Սերջիո Պիրոցին տեղական հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ. «քաղաքի կեսն արդեն չկա»:

Ամատրիչե քաղաքին լուրջ վնաս է պատճառվել, ավերակների տակ մարդիկ են գտնվում: Այդ մասին հայտնել է քաղաքագլուխ Սերջո Պիրոցին Rai News 24 հեռուստաալիք եթերում:

«Քաղաք տանող եւ այնտեղից ելնող ճանապարհները չեն գործում, քաղաքի կեսն ավերված է: Մարդիկ փլատակների տակ են: Տեղի է ունեցել սողանք, հնարավոր է կամրջի փլուզում»:

Ավերածությունների մասին տեղեկություններ են ստացվում նաև Ակումոլի քաղաքից: Երկրաշարժի էպիկենտրոնը մոտ է գտնվել Լ’ Ակվիլա քաղաքին:

Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ Հռոմում: Մեծ է վիրավորների թիվը: Պաշտոնական իշխանությունների տվյալներով՝ առանձին վայրերում փլատակների տակ մարդիկ կան:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *