Յուրգեն Կլոպ. Խաղի հաշիվը ցույց չի տալիս, թե որքան բարդ էր մեզ համար

74297Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Սթոք Սիթիի» նկատմամբ 4:1 հաշվով կամային հաղթանակը ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում:

«Շատ բարդ հանդիպում էր: Արդյունքը ցույց չի տալիս, թե որքան բարդ էր մեզ համար: Այսպիսի թիմի դեմ խաղում պաշտպանվելը հեշտ չէ: Մրցակիցը խաղում էր երկար փոխանցումներով, իսկ մենք շտապում էինք գնդակը վերահսկելիս: Առաջին խաղակեսում խփած 2 գոլերը մեզ օգնեցին վերադասավորվել: Ընդմիջմանը տղաներին ասացի, որ ավելի լավ շարժվեն: Հասկանալի էր, որ «Սթոք Սիթին» ընդմիջումից հետո այլ խաղ է ցուցադրելու: Մրցակիցը շատ ագրեսիվ էր, սակայն մենք ավելի լավ աշխատեցինք գնդակի հետ եւ հասանք հաղթանակի»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

 Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Լիվերպուլը» 40 միավորով վերադարձել էր երկրորդ տեղ՝ առաջատար Լոնդոնի «Չելսիին» զիջելով 6 միավոր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *