Իսրայելը որոշել է բռնագրավել հայկական եկեղեցու դաշտերը

1216israelՊաղեստինյան տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ Իսրայելի իշխանությունները որոշել են բռնագրավել Բեթղեհեմի հյուսիս-արևելքում գտնվող և հայկական եկեղեցուն պատկանող կանաչապատ դաշտերը, որոնք ձգվում են պաղեստինյան Ուալաճա գյուղի սահմաններից ներս։ Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը»:

Իսրայելը որոշել է ավելի քան 12 արտավար տարածք ունեցող այդ դաշտերը վերածել հրեաների հատուկ զբոսավայրի։

Ինչպես հաղորդվում է, անցյալ շաբաթ ընդհարում է տեղի ունեցել շրջանի հայերի և դաշտեր մուտք գործած Իսրայելի կառավարության Բնապահպանության և զբոսավայրերի բաժանմունքի պաշտոնատար անձանց միջև։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *