Դեմոկրատների մեծ մասը չի ցանկանում, որպեսզի Քլինթոնը մասնակցի 2020 թվականի ընտրություններին

defaultԴեմոկրատական կուսակցության կողմնակիցների և անկախ հայացքներ ունեցող ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը չի ցանկանում, որպեսզի նախին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կրկին առաջադրվի նախագահի պաշտոնում 2020 թվականին կայանալիք ընտրություններում։

Ինչպես վկայում են USA Today թերթի և Սաֆոլկի համալսարանի հետազոտական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները, պատասխանողների 62 տոկոսը դեմ է հանդես եկել ընտրություններում Քլինթոնի մասնակցությանը։ Հարցվածների միայն 23 տոկոսն է աջակցել հաջորդ նախագահական արշավին մասնակցելու 69-ամյա նախկին առաջին տիկնոջ ձգտմանը։ 44 տոկոսը կողմ է հանդես եկել Վերմոնտից սենատոր Բերնի Սանդերսի թեկնածությանը, 43 տոկոսը՝ ներկայիս փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի թեկնածությանը։ Հարցման մասնակիցների 66 տոկոսը նշել է սակայն, որ կքվեարկեր միանգամայն նոր և նախկինում անհայտ թեկնածուի օգտին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *