Անգելա Մերկելը մտադիր է առաջադրվել չորրորդ անգամ

%d5%b4%d5%a5%d6%80%d5%af%d5%a5%d5%acԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է առաջադրվել չորրորդ անգամ: Այս մասին գրում է Der Spiegel-ը:

Պարբերականի տվյալներով` Մերկելը մտադիր է իր որոշման մասին հայտնել հաջորդ տարվա սկզբին: Գերմանիայի նոր կանցլերի ընտրությունները կայանալու են 2017 թվականին, երբ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

Գործող կանցլերն այս հարցով բանակցել է իր կուսակիցների, այդ թվում` կուսակցական ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Գերմանիան ղեկավարում է 2005 թվականից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *