Միաբևեռ աշխարհը ստեղծելու փորձերը չարդարացվեցին. Պուտին

ph_16ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը НТВ հեռուստաալիքի եթերում «Շաբաթվա արդյունքները» ծրագրում ունեցած հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հավասարակշռությունն աշխարհում աստիճանաբար վերականգնվում է, իսկ փորձերը ստեղծելու միաբևեռ աշխարհ ձախողվեցին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին: Պուտինի խոսքերով՝ իրադրությունը փոխվում է: Նա կարծիք է հայտնել, որ արդեն գաղտնիք չէ, բոլորն էլ տեսնում են, որ «մեր շատ գործընկերներ նախընտրում են իրենք հաշվի նստել միջազգային իրավունքի սկզբունքների հետ»:

«Դա անխուսափելի է: Այդ միաբևեռ աշխարհը ստեղծելու փորձերը չարդարացվեցին: Մենք ապրում ենք արդեն այլ հարթությունում»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը: Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը միշտ կողմ է եղել այն տեսակետին, որ պաշտպանելով սեփական ազգային շահերը՝ պետք է հարգանքով վերաբերվի այլոց շահերին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *