Կալիֆորնիայի բնակիչները ցանկանում են դուրս գալ ԱՄՆ-ի կազմից՝ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո

pic_51eec7230ff4c7d80920382228a32af8Կալիֆորնիայի բնակիչները կոչ են անում ընտրարշավ սկսել ու դուրս գալ ԱՄՆ կազմից: Սոցիալական ցանցերում նման հայտարարություններ հայտնվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց Հանրապետական թեկնածու Դոնալդ թրամփը, հայտնում է RT-ն:

Թվիթերում գնալով ավելանում են #Calexit հեշթեգով գրառումները(hեշթեգը վերցված է Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու հեշթեգի օրինակով` #Breexit ), որոնցով  կոչ են արվում պայքարել հանուն անկախացման ու ինքնիշխանության: Կալիֆորնիացիները սկսել են լուրջ հանդես գալ Կալիֆորնիայի անկախ պետության ստեղծման գործընթացի օգտին:

Թվիթերում նույնիսկ օգտատերեր կան, ովքեր կատակում ու նշում են, որ ԵՄ-ում տեղ է ազատվել հենց Կալիֆորնիայի տարածքով ու ձևով, այնպես որ կալիֆորնիացիները հանգիստ կարող են մտածել նաև ԵՄ մտնելու մասին( Կալիֆորնիայի տարածքը 424 հազ.քառ.կմ է, իսկ Մեծ Բրիտանիայինը՝242հազ.քառ.կմ ):

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *