Թրամփի ընկերությունը խզել է Ադրբեջանի հետ պայմանագիրը

azasaa-thumb_ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը վերջերս, այսպես կոչված, «housecleaning»-ի (տան մաքրման աշխատանքներ) շրջանակում խզել է օտարերկրյա 3 պայմանագիր՝ այդ թվում մեկն Ադրբեջանի հետ:

Ինչպես նշում է CNN-ը, այս մասին հայտնել է ընկերության իրավաբան Ալան Գարթենը՝ հստակեցնելով, որ պայմանագրերից 2-ը վերաբերում էին Բրազիլիայում, իսկ 3-րդը՝ Ադրբեջանում Թրամփի անունը կրող լյուքս դասի հյուրանոցների կառուցմանը:

Մինչդեռ talkingpointsmemo.com կայքը հավելում է, որ Բաքվում բացվելիք Trump Hotel-ի մասին տեղեկությունները Դոնալդ Թրամփի պաշտոնական կայքից հեռացվել էին դեռևս 2015թ. դեկտեմբերին, երբ հայտնի էր դարձել, որ միլիարդատերը պատրաստվում է որպես թեկնածու առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այն ժամանակ հայտարարվել էր, որ Բաքվի նախագիծը հետաձգվել է, ու հյուրանոցի բացման ամսաթիվն էլ որոշված չէ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *