8 հարց, որոնց պատասխանները հարգապատիվ Սերժ Սարգսյանն իր հետ բերել էր ԱԺ

Capture

 

Ազգային ժողովի նիստն այսօր պատմական էր, քանի որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԱԺ պատգամավորները պետք է ընտրեն երկրի վարչապետին, որի պաշտոնի թեկնածության համար ներկայացված է ընդամենը մեկ թեկնածու՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի անցած ուղին ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Սարգսյանի փառապանծ քաղաքական և ռազմական ուղին ներկայացնելուց հետո ամբիոնին մոտեցավ ինքը՝ վարչապետի թեկնածուն և խոստացավ ազգին ծառայել Սահմանադրության շրջանակներում։

Ներկայացման այս կարգից հետո վարչապետի թեկնածու Սերժ Սագսյանին հարցեր ուղղելու համար հայտարարվեց հերթագրում, և, ուշադրություն՝ հերթագրվեցին դահլիճում ներկա 91 պատգամավորից ընդամենը 8-ը՝ հանրապետականներից Սամվել Նիկոյանը, Գագիկ Մելիքյանը, Շիրակ Թորոսյանը, «Ծառուկյան» դաշինքից՝ Գևորգ Պետրոսյանը և Սերգեյ Բագատյանը, կոալիցիա կազմած դաշնակցական պատգամավորներից՝ միայն Արմենիուհի Կյուրեղյանը և ԵԼՔ-ից՝  Արտակ Զեյնալյանը։

Իսկ  Ազգային ժողովի նիստերի դահլիճում Սերժ Սարգսյանին քարկոծող պատգամավորներն իրենց համրությամբ բաց թողեցին Սերժ Սարգսյանին հարց ուղղելու այս բացառիկ շանսը։

Հետաքրքական է, որ գրանցված պատգամավորները վարչապետի թեկնածուին հարցեր ուղղեցին արտաքին քաղաքականությունից, տնտեսական վիճակից, արտագաղթի տեմպերից և ոչ մի հարց այն մասին, թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանը վերջին օրերին երկրում տիրող կաթվածահար ներքաղաքական զարգացումների, իրենից հեռացում պահանջող և իրեն ատող հազարավոր  քաղաքացիների մասին։

Նիկոլ Փաշինյանի և ցուցարարների մասին վարչապետի թեկնածուից հետքրքվեց միայն Գևորգ Պետրոսյանը, որի այդ հարցը, սակայն, Սերժ Սարգսյանը թողեց անպատասխան:

Նիկոլ Փաշինյանի և փողոցում գտնվող հազարավոր քաղաքաքացիների մասին Սերժ Սարգսյանից չհետաքրքվեց անգամ Փաշինյանի թիմակից Արտակ Զեյնալյանը։

Սերժ Սարգսյանն էլ շատ հանգիստ պատասխանեց հարցերին, որոշ պատաասխաններ պարզապես ընթերցեց իր հետ ամբիոն մոտեցրած թղթապանակից, որոշ հարցերի էլ պատասխանեց հարցերով և ոչ մի խոսք՝ երկրում կատարվողի մասին։

Նշենք, որ ուղիղ եթերի հետևողներց ակնհայտ երևում էր, որ Սարգսյանի ձեռքի թղթապանակում նախապես պայմանավորված հարցերի պատասխանների վրա կային դեղին մարկերով ընդգծված տողեր, որոնք, հավանաբար, պատասխանների առավել կարևոր հատվածներն էին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *