8 միլիարդ դոլարի առաջարկ չի եղել. փոխնախարարը՝ դեսպանի հայտարարության մասին (տեսանյութ)

timthumb (5)

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը դեռևս մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ ամերիկյան ընկերությունները պատրաստ են Հայաստանում վերականգնվող էներգիայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրում անել:

Դեսպանի այս հայտարարությունը դարձավ թեժ քննարկումների առարկա. ոմանք այս թիվն անիրատեսական էին համարում, ոմանք՝ իրատեսական:

Այս քննարկումների ֆոնին դեսպան Միլսը ևս մեկ անգամ կրկնեց իր այս հայտարարությունը՝ նշելով այն պայմանները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի իրականություն դարձնել 8 միլիարդ դոլարի ներդրումը:

Դեսպանի խոսքով՝  Հայաստանում նման  ներդրումների համար անհրաժեշտ է ազատ մրցակցություն և բաց շուկա:

«Այդ թիվն այն հնարավորությունն է, որը կարող է ներդրվել այստեղ, եթե շուկաները, հատկապես էլեկտրաէներգիայի շուկան, ամբողջապես բաց լինեն, լինի ազատ մրցակցություն, ինչպես նաև չլինեն խոչընդոտներ դեպի Վրաստան, Իրան և հարավային ուղղությամբ էներգիայի արտահանման համար: Դա շա՛տ, շա՛տ կարևոր է, և պետք է ենթակառուցվածքներ ստեղծված լինեն դրա համար»,- ասել էր դեսպանը:

Այսօր Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն, անդրադառնալով դեսպանի հայտարությանը և 8 միլիարդ դոլարի ներդրումների իրականացման հավանականությանը, նշել էր, որ 8 միլիարդ դոլարի առաջարկ չի եղել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *