ՆԱՏՕ-ն՝ թիրախ, ՆԱՏՕ-ն՝ բարեկամ

arm146800801914

Հայաստանը մասնակցելու է ԱՄՆ հովանու ներքո ՆԱՏՕ-ի անդամ երկրների Գերմանիայում անցկացվելիք զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու օգոստոսի 27-ից սեպտեմբերի 15-ը:

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը սկիզբ է առել դեռ 1992-ից, մեր երկիրը մասնակցում է Կոսովոյի և Աֆղանստանում իրականացվող այս կառույցի խաղաղապահ առաքելություններին:

Սա իհարկե հրաշալի է: Գովելի է, որ չնայած ՀԱՊԿ-ին անդամակցությանը Հայաստանը փորձում է դիվեսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, ռազմական համագործակցությունը:

Մյուս կողմից Ռուսաստանի և Արևմուտքի շարունակական հակադրությունն էապես սահմանափակում է Հայաստանի մանևրելու հնարավորությունը:

Օրինակ օգոստոսի 16-ից-18-ը, Հայաստանը Ռուսաստանի Պսկովի և Լենինգրադի մարզերում մասնակցել է մեկ այլ զորավարժության, այս անգամ ՀԱՊԿ հովանում ներքո:

Դրա պայամանական թիրախը եղել է ՆԱՏՕ-ն, որի զինծառայողներին էլ իբրև զինաթափել են ՀԱՊԿ զորքերը: Մոսկվայի հռետորաբանությունում հակաարևմտյան բաղադրիչը գնալով ուժգնանում է, և հավաստի տեղեկություն կա, որ արդեն հոկտեմբերին ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն հռչակվելու է որպես հիմնական սպառնալիք:

Այս իրադարձությունը տեղի է ունենալու հենց Երևանում և դժվար չէ կանխատեսել, որ դրանից հետոՀայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը մեղմ ասած վտանգվելու է:

Անհրաժեշտ են ավելի մեծ ճկունություն և պրոֆեսիոնալիզմ: Հատկանիշներ, որոնցով մեր դիվանագիտությունը առանձնապես չի փայլում:

Կամ գուցե անհրաժեշտ է քաղաքական որոշում: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն չի ամրապնդում Հայաստանի անվտանգությունը՝ հաճախ սպառնալով դրան: Մյուս կողմից Հայաստանն ուղղակիորեն չի կարող հակադրվել ՀԱՊԿ-ին, որովհետև տարածաշրջանային միլիտարիզացիայի բարձր մակարդակը դա թույլ չի տալիս:

Մյուս խնդիրն այն է, որ Արևմուտքը Հայստանին չի առաջարկում անվտանգության ապահովման այլընտրանքային համակարգ՝ տարածաշրջանային հարաբերությունների համատեքստում:

Իդեալական կլիներ, որ Հայաստանը գոնե այս փուլում որդեգրեր ոչ բլոկային կարգավիճակ, ավելի ազատ ու անկաշկանդ լինելով ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերություններում:

Սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ այլ որակի՝ մրցունակ պետություն, որը հարգում է մրցակցությունը իր երկրի ներսում և մրցունակ է գոնե տարածաշրջանում:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *