Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է տեղակայել Փխենյանի մոտ․ ԶԼՄ-ներ

57965Հյուսիսային Կորեան երկու միջմայրցամաքային նոր բալիստիկ հրթիռներ է տեղակայել Փխենյանից հյուսիս։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով հարավկորեական ռազմական աղբյուրին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ հրթիռները հնարավոր է հարստացվել են կատարելագործված շարժիչներով և պատրաստ են գործարկման ցանկացած պահի։

Ավելի վաղ ամերիկացի և հարավկորեացի զինվորականները արբանյակներից նկատել էին երկու շարժական սարքեր, որոնք նախատեսված են հրթիռը արձակելու համար։ Նրանք ենթադրել էին, որ Փխենյանը պատրաստվում է հրթիռային հերթական փորձարկումն անցկացնել՝ նվիրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։

Հունվարի 1-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չն Ինը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ երկիրը գրեթե ավարտին է հասցրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ստեղծման գործընթացը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *