Սուրբ Ծննդյան նախաշեմին Շոտլանդիայում փոթորիկ է

defaultՍուրբ Ծննդյան նախաշեմին Շոտլանդիա է հասել «Բարբարա» փոթորիկը. ավելի քան 100 դպրոց է փակվել, հաղորդվել է էլեկտրականության մատակարարման խափանումների, տրանսպորտի հետ կապված խնդիրների մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BBC-ն:

Քամու արագությունը որոշ շրջաններում հասնում է ժամում 128 կիլոմետրի: Ուժեղ քամու պատճառով փակ է Էդինբուրգի ատրակցիոնների այգին, քաղաքային շուկան, Սուրբ Էնդրյուի հրապարակը:

 Առանց էլեկտրականության է մնացել 19 հազար տուն եւ գրասենյակ, հիմնականում՝ Լյուիս էնդ Հարրիս կղզում: Ուրբաթ խափանվել է գնացքների երթեւեկությունն ու օդանավերի չվերթները:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկայում առանձին վայրերում քամու արագությունը կարող է հասնել 144 կմ/ժ-ի: Սպասվում է, որ «Բարբարա»-ն կհասնի Հյուսիսային Իռլանդիա, ինչպես նաեւ Ուելսի եւ Անգլիայի հյուսիսային շրջաններ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *