«Հայկական բանակ»` «Armenian Army». ՀՀ ՊՆ նոր նախագիծը` հայ ճանաչված գործիչների սիրելի բրենդ (լուսանկարներ)

1

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է սկսել, որը կրում է «Armenian Army»`«Հայկական բանակ» անվանումը: Նախագծի նպատակն է նպաստել հայ հասարակության` հատկապես երիտասարդության շրջանում ՀՀ Զինված ուժերի նկատմամբ հարգանքի, հայրենասիրության ամրապնդմանը, հայկական բանակին առնչվող ատրիբուտների մասսայականացմանը: Այն միակ հայկական ապրանքանիշն է, որը մասնագիտացված է ռազմական ոճի հագուստի և աքսեսուարների արտադրության մեջ:

Ապրանքանիշն առաջարկում է բարձրորակ հագուստ և այլ պարագաներ: «Armenian Army»-ն արդեն ներկայացրել է բրենդի առաջին արտադրանքը՝ գլխարկները: Նախագիծը բուռն արձագանք և դրական գնահատանքի է արժանացել համացանցում բազմաթիվ օգտատերերի կողմից՝ այդ թվում ճանաչված գործիչների:

«Վիտամին» ակումբից հայտնի Գարիկ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ապրանքանիշի ֆեյսբուքյան էջով և գրել. «Armenian Army- խելացի նախաձեռնություն»:

Լուրեր.com-ը ներկայացնում է ճանաչված գործիչների բացառիկ լուսանկարներ՝ «Armenian Army» ապրանքանիշի գլխարկներով.

Ապրանքանիշի ֆեսբուքյան էջին կարող եք ծանոթանալ այստեղ, Instagram-ի էջին՝ այստեղ:

Նշենք նաև, որ Ֆեյսբուքյան օգտատերերը բրենդը նշում են հետևյալ հեշթեգերով՝ #ArmenianArmy #ArmArm #ArmenianArmyFashion #military #fashionarmy #armenianfashionarmy #Հայաստան #հայկականբանակ #հայ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *