Պուտինին հարցրեք, թե ինչ 10% աճ է գրանցվել. ԱՎԾ պետը խույս տվեց լրագրողներից

Սմ

Երեկ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն աճել է 10 %-ով:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները խնդրեցին ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին մեկնաբանել, թե ինչ 10% աճի մասին է խոսքը.

«Հարցն ինձ չպետք է ուղղեք, այլ այն անձանց, ովքեր կատարել են այդ հաշվարկները:

Դիտարկմանը, թե Պուտինն է նման հայտարարությամբ հանդես եկել, Մնացականյանն ասաց. «հարցն ուղղեք նրան»:

ԱՎԾ պետը հաշվեց նաև, որ անգամ 2014-15 թվականներն իրար հետ 10% աճ չեն կազմում, քանի որ 2014 թ. 3.6% է եղել, 2015 թ.՝ 3%, ինդեքսային եղանակով կազմում է 6.6%:

«Մեր կայք-էջում տեղադրված են ցուցանիշներն՝ ըստ տարիների: Խնդիրն այն է, որ միշտ պետք է ցուցանիշը ներկայացնելուց ժամանակն ու տարածությունը մեկ ծիրի վրա նայել»,- ասաց Ստեփան Մնացականյանը:

Նշենք, որ Ստեփան մնացականյանը հարցը լսելով՝ կարկամեց և ելք էր փնտրում հարցին չպատասխանելու: Ամեն դեպքում, չհաջողված զրույցից հետո նրան հաջողվեց սպրդել լրագրողներից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *