Թրամփը հաստատել է Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման մտադրությունը. ABC

4428046ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ABC հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

«Ես միանշանակ անվտանգության գոտիներ կստեղծեմ Սիրիայում»,-ասել է նա։

Թրամփը կարծիք է հայտնել, որ Եվրոպան վիթխարի սխալ է թույլ տվել՝ թողնելով միլիոնավոր փախստականների հայտնվել Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում։ «Այնտեղ (Եվրոպայում) տեղի ունեցողն աղետ է, և ես չեմ ցանկանում, որպեսզի դա տեղի ունենա նաև ԱՄՆ-ում»,-ասել է նախագահը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *