Չուկչաների, կռաբի չանչերի կամ ինչ-որ մեկի խզբզանք. Արագած Ախոյանը` Հայաստանի բրենդի մասին

aragac-axoyan

4 տարի առաջ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ սկիզբ առավ Հայաստանի բրենդավորման գործընթացը։ Արդեն 2014 թվականի փետրվարին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը փաստաթուղթ ստորագրեց ամերիկյան GK Brand ընկերության հետ՝ Հայաստանի ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ: Այսինքն՝ պետք է մշակվեր կարգախոս և լոգո, որով Հայաստանը պետք է ներկայանա աշխարհին։

Ըստ որոշ տեղեկությունների՝ այս նախագիծն արժեցել է 400 հազար եվրո։

Այս կապակցությամբ այնքան բուռն եղան քննադատությունները, որ անգամ պատգամավորներից մեկը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, հարցը բարձրացվեց Ազգային ժողովի ամբիոնից:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է պատգամավորի հետ` հասկանալու, թե ինչ խնդիրներ է տեսնում մասնագետի աչքով դիտելիս:

Նշենք, որ Արագած Ախոյանը, ինչպես ինքն իրեն բնորոշեց, պրոֆեսիոնալ արվեստագետ է, քանի որ ունի 12 տարվա գեղանկարչական կրթություն, շատ լավ հասկանում է և կոմպոզիցիայից, և գծանկարից, և մնացած բոլոր այն խնդիրներից, որոնք կապված են արվեստի հետ, մասնավորապես, կերպարվեստի հետ.

«Ասեմ, որ այս լոգոն ոչ մի առումով չի ասոցացվում Հայաստանի հետ: Լոգոյին նայելիս պետք չէ մարդը փնտրի, թե սա ինչ է: Պետք է լոգոն անմիջապես մարդու մեջ տպավորվի և միանգամից հուշի, թե խոսքն ինչի մասին է: Երբ նայում ենք թեկուզ ամենապրիմիտիվ լոգոներին, օրինակ, Ուզբեկստան, Ադրբեջան, Թուրքիա, Կիպրոս, այնտեղ շատ սիրուն աշխատանք է արված: Սրան նայելով, ընդհակառակը, իմ մեջ հիշեցնում է 70-ական թվականներին խորհրդային պահանջներով արված տրիկոտաժի, հատկապես՝ մանկական ներքնազգեստի լոգոյի: Տպավորություն է, թե խեցգետնի թաթիկներ են նկարված:

Այս լոգոյին նայելու են ասեն՝ չուկչաների լոգոն ինչ կապ ունի այդ պետության հետ: Կարծես` զարդ լինի, որ հնդիկները գցում էին վզներին»,- ասում է Ախոյանը:

Հարցին, թե ինչ վերաբերմունք ունի կարգախոսի տառատեսակին, Ախոյանը ուշադիր զննեց ձեռքի տակ գտնվող լոգոն ու գրությունը և պատասխանեց. «հըլը տառատեսակը նայեք, էս ինչ տառատեսակ է, ոնց որ մեկը խզբզած լինի»:

«The Story is Just Beginning», ինչ կասեք սրա մասին.

-Ճիշտն ասած անցյալի էջը անհնար է փակել: Մենք պատմություն ունենք, մեր սիմվոլն Արարատն է, Արարատից այն կողմ այլ սիմվոլ պետք չի փնտրել` հնդիկի կամ ամերիկացու չուկչայի հարցրեք՝ հայ կամ Հայաստան, ասում է` «հա, Արարատ»:

-Ցավոք Արարատը մերը չէ:

-Ինչի Լուսինը թուրքերի՞նն է, որ իրենց դրոշի վրա է: Այնպես որ, Արարատը մերն է:

-Ո՞րն է Ձեր առաջարկը, չափսոսել ծախսված գումարը և նոր լոգոյի ու կարգախոսի մտահղացմամբ զբաղվել, թե ամեն դեպքում ընտրել սա՝ որպես վերջնական տարբերակ:

-Այդ հարցն ուղղեք համապատասխան մարմիններին, թե սրա ինչին են այդքան գումար վճարել: Ինձ ավելի շատ հետաքրքրում է օգուտն ու նշանակությունը, որ վաղն ինձ ու իմ երկիրն է ներկայացնելու: Սա ավելի շատ է ինձ անհանգստացնում, քան գումարը: Թե չէ այդպիսի գումարների այնքան տեղ գիտենք, որ ծախսվում են, նման գումարներով անգամ ամբողջ պետություն կկառուցվեր:

Մի քանի հազար դոլարի կոնկուրս հայտարարեին, մենք կունենայինք հազարավոր առաջարկներ և մեր խորհրդանիշը կստեղծեին: Այս օտարամոլությանը վերջ պետք է տալ, երևի սա ապաչիների ոճն են նկարել, կամ նկարիչն իր համար է նկարել, կամ էլ ունեցել է դարակում: Տանենք տանք ամենահետամնաց աֆրիկյան երկրներին, չեն ուզելու, սա ամոթ է, սա ասում եմ՝ «կռաբի չանչեր են»:

-Իսկ առաջարկը

-Եղածն եղել է, բայց սա պետք է չեղարկել և նոր մրցույթ հայտարարել: Մենք պայմանավորվել ենք ավելի պրոֆեսիոնալ արվեստագետների հետ, որ պետք է հարցը բարձրացնել և հասցնել իր տրամաբանական ավարտին: Պետք է անպայման վերանայել այս խայտառակությունը: Հաստատ ասեմ, ինչ որ մեկն ունեցել է անձնական հետաքրքրություն, այլ բան չի կարող լինել:

Զրուցեց` Նելլի Ավետիսյանը 

ARMENIA-LOGO

arm-logo02

arm-logo03

arm-logo04

arm-logo05

arm-logo06

arm-logo07

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *