Տիգրան Ուրիխանյանը վայր դրեց մանդատը

Այսօր «Ալյանս» կուսակցության ղեկավար Տ. Ուրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում և պատրաստակամություն հայտնելով կատարելու վարչության անդամի բոլոր պարտականությունները կուսակցության զարգացման ու առաջընթացի համար: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:

Տ. Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնում բոլոր իր կողմնակիցներին ու ընտրողներին՝ վերահաստատելով այսուհետ ևս ազնվության ու պարկեշտության սկզբունքների ներքո ժողովրդի ու երկրի շահը ցանկացած ձևաչափի մեջ պաշտպանելու պատրաստակամությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *