ԱԳՆ-ում չեն կարողանում պարզել՝ Պետերբուրգում տուժածների մեջ հայ կա՞, թե՞ ոչ (լուսանկարներ)

17793198_375429092857291_1963832870_n

Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկություն դեռևս չկա: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ՝ ժամը 14։40-ի սահմաններում, պայթուն էր տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Сенная площадь» կայարանում, կան վիրավորներ: Պայթյունը որոտացել է գնացքի վագոնում:

 

«Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն՝ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր»,- երեկ այս մասին թվիթերյան իր միկրոբլոկում գրառել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Բալայանը:

 

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հրապարակել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարողի անունը: «Ահաբեկչության հնարավոր կատարողը, նախնական տվյալներով, ծնունդով Օշից, իսկ այժմ Ռուսաստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն է՝ ծնված 1995 թվականին»,-նշել են կոմիտեում:

 

Ինչպես հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված ահաբեկչական գործողության զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի:

 

Նշենք, որ կան մեծ թվով տուժածներ:

 

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկի գնացքի վագոնում պայթյուն է որոտացել: Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ զոհվել Է 10 մարդ, տուժել մոտ 50-ը: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարները և իրավապահ մարմինների աշխատակիցները:

 

Սանկտ Պետերբուրգի մետրոյի տեսանկարահանման սարքերն արձանագրել են տեղի ունեցած պայթյունի հնարավոր կազմակերպչին:

 

Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն ապրիլի 4-ի առավոտյան ամբողջ ծավալով վերսկսել է աշխատանքը նախօրյակին այնտեղ իրականացված ահաբեկչական գործողությունից հետո, ինչի մասին հայտնել է նահանգապետի վարչակազմը:

 

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *