Մեկ պարբերությամբ. ՀՀԿ-ն ծաղրում է Բալասանյանին և գյումրեցիներին

Գյումրու քաղաքային ընտրություններում ՀՀԿ-ն դաշինք է կազմել իր արբանյակ ՀՔԴՄ-ի հետ:Դաշինքի անունը «Բալասանյան է»: Այո, չսխալվեցիք, դաշինքը կրում է Գյումրու գործող քաղաքապետի և քաղաքապետական նոր հայտ ներկայացրած Բալասանյանի ազգանունը:

ՀՀԿ-ն և Բալասանյանը փոխադարձաբար միմյանց անդառնալի վարկաբեկված են համարում:Բալասանյանը չուզեցավ հանրապետական դառնալ, ՀՀԿ-ն էլ չցանկացավ իր անունով առաջադրել և սատարել նրան:

ՀՀԿ-ն նաև իրեն ազատեց պատասխանատվությունից՝ ընտրվելու կամ ձախողվելու, լավ կամ վատ կառավարելու բեռը բարդելով Բալասանյանի ուսերին:

Բայց ամենազավեշտալին այն է, որ կառավարող կուսակցությունը ծաղրում է գյումրեցիներին: Մինչ այս պահը, Բալասանյանի անվան հետ է ասոցացվում նրան պատկանող Գյումրու գարեջրի գործարանը: Եթե Բալասանյան դաշինքը հաղթի ընտրություններում, Գյումրու քաղաքապետարանը և քաղաքն առհասարակ իջնում են գարեջրի գործարանի մակարդակին՝ նույնանալով կոնկրետ մարդու հետ:

Իշխանությունը գյումրեցիներին ծաղրել է, սպասենք նրանց պատասխանին…

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *