850 հազար եվրո` տրանսպորտի հարցի լուծման համար. գծատերերը սակագինը կթանկացնեն. Արմեն Պողոսյան

timthumb (2)

«Քաղաքակիրթ աշխարհում մեր տրանսպորտի նման հասարակական տրասնպորտ կա միայն աֆրիկյան ամենավատ երկրներում, դրա համար հրավիրվել է բրիտանական ընկերություն, որին վճարվել է 850 հազար եվրո: Այս ընկերությունը կատարում է ուսումնասիրություններ` մեր հասարակական տրասնպորտի խնդիրները լուծելու համար: Ես անձամբ դիմել եմ բրիտանական այդ ընկերությանը՝ իրենց կատարած աշխատանքները մեզ հետ քննարկելու համար, սակայն չեն համաձայնում: Քաղաքային իշխանության ներկայացուցիչներն էլ մշտապես պնդում են, որ երբ պատրաստ կլինի բրիտանական ընկերության մասնագետների կատարած ուսումնասիրությունը, այն ժամանակ էլ կհանդիպենք նրանց հետ: Ես հիմա հարց եմ հնչեցնում, իսկ եթե կատարված ուսումնասիրությունն ու առաջարկվող լուծումները հայ հասարակության համար անընդունելի լինեն, ի՞նչ ենք անելու»,-այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ մտահոգություն հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին` ի՞նչ հիմնավորմամբ է ընտրվել  այդ ընկերությունն ու արդյո՞ք քաղաքապետարանն է քաղաքի բյուջեից վճարել այդ գումարը, վերջինս պատասխանեց. «Չկա որևէ փասատաթուղթ, որը կապացուցի, թե ինչպես, ինչ մրցույթ է անցկացվել ընկերությունների միջև ընտրությունը, որտեղից է վճարվել այդ ընկերությանն այդքան գումար. «Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքապետարանը տարատեսակ ընկերությունների է վարձում, մի քանի տարի առաջ էլ դանիական ընկերությանը փողեր բաժանեցին և արդյունքում ստացանք այնպիսի լուծում, ինչպիսին ունենք այժմ»,-ասաց նա` հավելելով, որ տրանսպորտի թանկացումն անխուսափելի է:

Բանախոսը շեշտեց, որ քանի դեռ փակ բաժնետիրական ընկերությունները չեն վերածվել բաց բաժնետիրական ընկերությունների, որքան էլ բրիտանական ընկերությունները աշխատեն, մինույնն է, մեր գծատերերը չեն թողնելու հարցը լուծվի հոօգուտ հասարակության. «Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում գծատերեր են մի քանի` ասենք, 17 հոգի, որոնք նստած են Ազգային ժողովում և Կառավարությունում, ուստի ակնհայտ է, որ տրանսպորտի խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, մինչև համակարգային փոփոխություն չկատարվի և այդ մի քանի փողատերերի ձեռքից չբռնեն, քանի դա դեռ չի արվել, ակնհայտ է՝ գծատերերը սակագինը կբարձրացնեն»,-ասաց Արմեն Պողոսյանը` հավելելով, որ միայն գծերի սեփականության ձևի փոփոխությունը կարող է բերել հարցի լուծման:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *