ԱԺ «տոկոսով փող» տվող փոխնախագահը

hermine-naxdalyan-600x330

Հեղինե Նաղդալյանին 1995թ.-ից ճանաչում եմ: Նույն թվականից էլ նա ԱԺ պատգամավոր է: Այս հարուստ և ազդեցիկ տիկինը միշտ եղել է իշխանությունների կողքին, երեք նախագահների պաշտոնավարման ժամանակ ելքեր փնտրելով դեպի երկրի առաջին դեմքերը:

Քաղաքական սկզբունքների մասին խոսելն իսկ ավելորդ է, որովհետև Նաղդալյանը հրաշալի տիրապետում է քծնելու «արվեստին», ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելու տաղանդին:

Իշխանատենչությունը հանրապետության ունևոր կանանցից մեկի համար ինքնանպատակ չէ: Նա գիտի, որ Հայաստանում իշխանությունը նույնանում է փողի, բարձր պաշտոնը ավելի շատ փողի հետ:

Իշխանություն ունենալը նաև հնարավորություն է տալիս այնպես ձեռքի հետ, մի լավ ու հարմար պաշտոն էլ ամուսնու համար խնդրել: Կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը Նաղդալյանի ամուսինն է, նաև՝ նրա գործընկերը բիզնես նախաձեռնություններում:

Օրինակ, այս ընտանիքը երկու տարի մի քանի հարյուր միլիոն դրամ է ստացել պետբյուջեից՝ Սիսիանի ճանապարհը վերանորոգելու նպատակով:

Մեր «հերոսուհին» և նրա «համեստ» ամուսինը նաև «տոկոսով փող» տվող են, որի դիմաց հետո տիրանում են բնակարանների: Եթե չեք հավատում, հետևեք «Նորաշեն 2007» կոոպերատիվի տխուր ոդիսականին խաբված մարդկանց պատմություններին:

«Տոկոսով փող» տվողն այսօր բազմած է խորհրդարանի փոխնախագահի աթոռին նաև ԵԽԽՎ-ում ղեկավարում է Հայաստանի պատվիրակությունը:

Երևի մեր «հումանիստ» իշխանությունները որոշել են, որ կարելի է տիկին Հեղինեի բիզնեսի համար միջազգային հեռանկար ապահովել…

Սարգիս Հակոբյան 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *