Տուժածներից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում

 

բուժ

Երեկ երեկոյան և գիշերը ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման հետևանքով, ըստ առողջապահության նախարարության, մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 51 տուժած, որից 28-ը՝ ոստիկաններ են:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բ/կ դիմել է 11 ոստիկան և 2 ցուցարար: Տուժածները ստացել են քերծվածքներ, սալջարդներ, կան նաև գազից թունավորվածներ:

«Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 18 տուժածից 15-ը՝ ոստիկաններ են: Տուժածներից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ավելի վաղ ՀՀ աջողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը հայտնել էր, որ տուժածների կայնքին վտանգ չի սպառնում:

«Հուլիսի 21-ի ժամը 02:30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը’ ոստիկան: Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն: Այս պահի դրությամբ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *