Nokia-ն դատական հայց է ներկայացրել Apple-ի դեմ

bn-qm291_nokia1_m_20161027021220Հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia-ն հայցեր է ներկայացրել ամերիկյան Apple ընկերության դեմ Գերմանիայի և ԱՄՆ-ի մի քանի դատարաններում՝ մեղադրելով նրան արտոնագրային օրենսդրության խախտման մեջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

Ամերիկյան ընկերության դեմ հայցեր են ներկայացվել Դյուսելդորֆի, Մանհեյմի, Մյունխենի և Տեխաս նահանգի դատարաններ։

Ընկերությունը հաստատում է, որ Apple-ը հրաժարվել է համապատասխան ձևով լիցենզավորել իր արտադրանքում ֆիննական ընկերության 2011 թվականի պորտֆելի մի քանի արտոնագրված հայտնագործությունների օգտագործումը։ Այդ տեխնոլոգիաները մասնավորապես վերաբերվում են ծրագրային ապահովմանը, դիսփլեյին և օգտատիրական ինտերֆեյսին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *